ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ` ՙՆՈՐ ՇՈՒՆՉ՚ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ





Ապրիլի 3-ին արվեստի դպրոցի սաները Երեւանում մասնակցեցին ամենամյա ՙՆոր շունչ՚ փառատոնի մրցույթի 1-ին փուլին: Մրցույթին մասնակցում էին Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից 53 պարի խմբեր: Մեր մարզի միակ մասնակիցը Գավառի Արվեստի դպրոցի պարի խումբն էր: Խմբում ընդգրկված էին 18 աղջիկներ, որոնք հանդես եկան վրացական տարազներով եւ պարեցին վրացական ժողովրդական պար: Պարը շատ ինքնատիպ էր եւ ինքնաոճ, որն էլ արժանացավ հանդիսատեսի ջերմ ողջույններին եւ ծափահարություններին: Արվեստի դպրոցի ողջ կոլեկտիվը մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել ՙՆոր շունչ՚ փառատոնի առաջին փուլին, որի արդյունքում էլ վաստակեց ՙՆոր շունչ՚ մրցույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Զաքարյանի գովեստի խոսքերը եւ բարձր միավորներով անցավ փառատոնի 2-րդ եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 8-ին:
Նոնա Խաչիկյան
Գավառի քաղաքապետարանի
մամլո քարտուղար

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More