ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 7 августа 2012 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ


Հուլիսի 27-ին Հայաստանում եվրոպական քոլեջի Գավառի մասնաճյուղը մեծ հանդիսավորությամբ իր առաջին շրջանավարտներին հանձնեց պետական դիպլոմներ: 2009 թվականին հիմնադրված Գավառի մասնաճյուղը, լինելով Հայաստանում եվրոպական քոլեջի 11 մասնաճյուղերից մեկը՝ ուսանողներին կրթել է հայկական եւ եվրոպական կրթական ծրագրերի զուգակցմամբ, որոնք  համապատասխան են միջազգային չափանիշներին: Քոլեջի շնորհիվ, պետական կրթական չափորոշիչներով եռամյա ուսուցմամբ միջին մասնագիտական կրթություն ստացան 46 ուսանող: Շրջանավարտներից 24-ն ավարտեցին <<Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ>>, իսկ 22-ը` <<Մենեջմենթ>> /կառավարում/ բաժինները: Ավարտական դիպլոմները ստանալուց հետո գերազանցությամբ կամ բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտների մի մասը հնարավորություն ստացան դառնալու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողներ, ինչի շնորհիվ նրանք եւ ֆինանսապես են օգտվում, եւ իրավունք են ստանում՝ սովորելու իրենց ընտրած բաժիններում` մեկ տարի պակաս ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցմամբ:

-Առաջիկայում նպատակ կա Հայաստանում եվրոպական քոլեջի մասնաճյուղերը դարձնել էլիտար քոլեջներ՝ նոր մասնագետներով համալրել դասախոսական կազմը, ապահովել տեխնիկական լիարժեք հագեցվածություն, առավել ուշադրություն դարձնել բազմալեզու հաղորդակցման հմտություների զարգացմանը, կարգապահությանն ու պրակտիկաների անցկացմանը,- իր խոսքում ասաց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գավառի մասնաճյուղի, Հայաստանում եվրոպաական քոլեջի Գավառի եւ Մարտունու մասնաճյուղերի տնօրեն պարոն Մանուչար Սիմոնյանը եւ շարունակեց,- շրջանավարտներն իրենց ստացած պետական դիպլոմներով հնարավորություն կունենան աշխատելու ինչպես ՀՀ տարբեր ոլորտներում, այնպես էլ Եվրոպական երկրներում:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More