ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 14 сентября 2012 г.

ԲԱՐԵԿԱՐԳ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ` ՍԱՐՈՒԽԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Յուրաքանչյուր համայնքի բնակչի համար բաղձալի ցանկություն է բարեկարգ ու զարգացած համայնքում ապրելը: Այս ցանկությունն իրականության վերածելու ամենակարեւոր նախադրյալը համայնքի ղեկավարի ընտրության հարցում չսխալվելն է:
Սարուխան համայնքի գործող գյուղապետ Վահան Գեւորգյանն արդեն չորս տարի է, ինչ ղեկավարում է գյուղը, եւ այդ ընթացքում նա կարողացել է շոշափելի աշխատանք կատարել գյուղի զարգացման եւ առաջընթացի համար: Եվ հիմա նա նոր ընտրապայքարի է մտնում՝  իր 2008 թվականի նախընտրական ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչած:
2008-2012 թվականների ընթացքում տեղական ու պետական բյուջեի, ՙՍարուխան հիմնադրամի՚, միջազգային կառույցների միջոցներով, Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ, համայնքապետարանի ողջ անձնակազմի, համայնքի ավագանու անմիջական մասնակցությամբ կյանքի կոչվեցին սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության մի շարք ծրագրեր:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ ՙԿենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի՚ շրջանակներում ասֆալտապատվել է Սարուխան-Կարմիրգյուղ 5 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհը, որից 2 կիլոմետրն անցնում է Սարուխանի միջով: Ծրագրի իրականացման  համար ծախսվել է 184 միլիոն դրամ:
Համայնքի գլխավոր ճանապարհին տեղադրվել են կանգառասրահներ` 1.5 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Իրականացվում է դաշտամիջյան ճանապարհների եւ համայնքամիջյան փողոցների ընթացիկ վերանորոգում, որոնց համար ծախսվել է շուրջ 5 միլիոն դրամ: Համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 8.6 միլիոն դրամ արժողությամբ ավտոգրեյդեր: Վերջինիս շնորհիվ դեպի Սարուխան տանող ճանապարհները ամռանը մաքրվում են ավելորդ հողածածկույթից, իսկ ձմռանը՝ ձյան շերտից:
Վերակառուցվել է Վազգեն Սարգսյան եւ Մարտիրոս Սարյան փողոցների խմելու ջրի ջրագիծը՝ 700 մետր երկարությամբ, որի համար համայնքապետարանը ներդրել է 8 միլիոն դրամ, իսկ աշխատանքներն իրականացրել է ՙԳագիկ-Մովսես՚ ՍՊԸ-ն: Մաքրվել  եւ մաքրվում է ՙԳավառագետի՚՝ Սարուխանից սկիզբ առնող 2.5 կմ երկարությամբ հատվածը եւ դրենաժը, որի համար ծախսվել է 36 միլիոն դրամ, որից 5 միլիոն դրամը` համայնքի բյուջեից: Իրականացվել եւ իրականացվում է փողոցային լուսավորության ցանցի հիմնանորոգում եւ նոր ցանցի կառուցում, որի համար ծախսվել է 15.3 միլիոն դրամ: Այս բնագավառում կատարված աշխատանքների արդյունքում գիշերային Սարուխանը դարձել է լուսավոր ու գեղեցիկ: Համայնքի Տիգրան Մեծ փողոցի մի մասի ասֆալտապատման համար հայտարարվել է մրցույթ: Նշված աշխատանքի կատարման համար համայնքի բյուջեով նախատեսվել է 20 միլիոն դրամ:
Սկսած 2010 թվականի հունվար ամսից՝ վերանորոգվեց գյուղի բժշկական ամբուլատորիան, որն  այսօր սպասարկում է 13 հազար 6 հարյուր բնակչի: Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 42 միլիոն դրամ, որից 2.1 միլիոն դրամը ներդրվել է համայնքի բյուջեի  միջոցներից: Այն ապահովված է ինչպես  ժամանակակից բուժսարքավորումներով, այնպես էլ՝  որակյալ մասնագետներով:
Համայնքում գործում են համայնքային ենթակայության 4 կազմակերպություններ` երկու մանկապարտեզ, արվեստի դպրոցն ու ՙՍարուխան-Սպասարկում՚ ՀՈԱԿ-ը: Ի տարբերություն Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների՝ Սարուխանում մանկապարտեզներն աշխատում են շուրջտարյա, որի համար համայնքի բյուջեից ծախսվել է  80 միլիոն դրամ: Մասնակի վերանորոգվել է Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի շենքը եւ հիմնանորոգվել է շենքի տանիքը: Նշված աշխատանքների համար համայնքի բյուջեից հատկացվել է 8 միլիոն դրամ, իսկ 10 միլիոն դրամ հատկացրել են ՀՀ ԿԳՆ ԾԻԳ ՊՀ-ն եւ ՙԱրեւշատ՚ բարեգործական հիմնադրամը: Ինչ վերաբերում է արվեստի դպրոցին, ապա  այստեղ  կրթվում եւ արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտելիքներ են ստանում համայնքի դպրոցահասակ երեխաները:
Հաշվետու ժամանակահատվածում Արվեստի դպրոցի գործունեությունն անխափան ապահովելու համար տեղական բյուջեից ծախսվել  է շուրջ 55 միլիոն դրամ: Այս զգալի ներդրումների արդյունքում  դպրոցի սաները համայնքի անունը բարձր պահեցին համահայկական մի շարք բեմերում` արձանագրելով ակնհայտ առաջընթաց:
Համայնքում ՙՍարուխան-Սպասարկում՚ ՀՈԱԿ-ի աշխատանքների շնորհիվ կանոնավոր կերպով կազմակերվում է աղբահեռացումը, որի համար համայնքի բյուջեից ծախսվել է 30 միլիոն դրամ: Ձեռք են բերվել թվով 35 աղբարկղեր, որոնց համար ծախսվել 1.5 միլիոն դրամ: Աղբահանման գործընթացը ավելի հեշտ կազմակերպելու համար ձեռք է բերվել 3.3 միլիոն դրամ արժողությամբ ՙԶիլ՚ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենա: Տարիներ ի վեր համայնքի խարխլված ու քանդված Հենրիկ Աբրահամյանի անվան մշակույթի տան հիմնանորոգման համար համայնքի բյուջեից ծախսվել է 20.7 միլիոն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցներից` 55 միլիոն դրամ: Մշակույթի տան համար նախատեսվել է ձեռք բերել 9 միլիոն դրամի գույք: Մշակույթի տանն է գործում հանգստի սենյակը, խաղասենյակը, շուտով կգործեն համակարգչային կենտրոնն ու նկարչության, ուլունքագործության ու ձեռագործության, ժողգործիքների խմբակները: Մշակույթի տանն է այսուհետ գործելու նաեւ գյուղի միակ գրադարանը, որը սեփական շենքից զրկվելուց, այնուհետեւ երկար դեգերումներից հետո հաստատվելու է մշակույթի տան վերանորոգված ու լուսավոր սենյակում, որտեղ գրքերը զերծ կմնան փոշուց, խոնավությունից ու բորբոսից:
Մշակույթի տունն ունի նոր կահավորված, շատ ընդարձակ ու գեղեցիկ դահլիճ, որտեղ ՀՀ Սփյուռքի նախարար, սարուխանցի Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի երկրորդ կեսին հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ տեղի կունենա համերգ, իսկ մի քանի օր հետո, այս անգամ գյուղապետի մտահղացմամբ, բեմում կխաղան մայրաքաղաքի դերասանները: Նրանք հանդես կգան հետաքրքիր ներկայացմամբ: Այստեղ հետագայում կանցկացվեն տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք համայնքում հաճախակի են կազմակերպվում: Սարուխանում ամեն տարի  նշվում են ե՜ւ Հաղթանակի ու Հայաստանի անկախության, ե՜ւ Մայրության ու գեղեցկության, ե՜ւ հոբելյանական մի շարք տոներ:
2010 թվականի նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում հանդիսավորությամբ նշվեց գյուղի հիմնադրման 180 ամյակը: Գյուղի մուտքի մոտ սարուխանցի բարերարների միջոցներով բացվեց Սարուխանի հիմնադրման 180  ամյակը խորհրդանշող հուշարձանը: Միջոցառումների անցկացման համար տարեկան համայնքի միջոցներից ծախսվել է մոտ մեկ միլիոն դրամ: Սարուխան գյուղի բնակիչ, գործարար Արայիկ Ավետիսյանի միջոցներով գյուղում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականից եւ այսօր դեռ ընթացքի մեջ են: Սրան զուգահեռ՝ գործող դարձավ Սուրբ Գեւորգ եկեղեցին, որը վերակառուցվեց սարուխանցի բարերար Հ. Պետրոսյանի միջոցներով:
Գյուղապետարանն իր վրա է վերցրել նաեւ Գավառի պետական համալսարանում եւ մյուս ուսումնական հաստատություններում սովորող Սարուխանի 100-ից ավելի ուսանողների ճանապարհային երթեւեկության ծախսերը: Այս նպատակով տեղական բյուջեից  4 տարվա ընթացքում ծախսվել է շուրջ 10 միլիոն դրամ:
Այս տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրվել նաեւ համայնքի մարզական կյանքում:
2011 թվականին Անապայում կայացած մարտարվեստների սեյֆֆայդ  ոճի միջազգային խաղերում եւ Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում   կայացած քիք-բոքսինգի նույն թվականի աշխարհի մանկապատանեկան գավաթի առաջնության ժամանակ մարզիչ Դերենիկ Հակոբյանի սաները հաղթանակ տարան, որոնց թվում է սարուխանցի Նարեկ  Խաչիկյանը: 7 պրոֆեսիոնալ եւ 23 սիրողական մարզիկներով համալրված ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի ՙՍարուխան՚ ակումբը հաղթանակ տարավ  ֆեդերացիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական բռնցքամարտի չեմպիոնական գոտիների խաղարկության եզրափակիչ մրցաշարում:
2012-ին  Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում անցակացված Եվրոպայի մարտարվեստների առաջնության Շուտ-բոքսի եւ Սեյֆ-ֆայդի մրցումներում ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի Սարուխանի ակումբը ներկայացնող Շավարշ Ասպատրյանը, Նարեկ Դանոյանը, Թաթուլ Դարբինյանը նվաճել են 3 ոսկե, իսկ  Նարեկ Խաչիկյանն ու Արմեն Ֆթոյանը` արծաթե մեդալներ: Նրանց ամեն կերպ աջակցել է համայնքապետարանը եւ համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանը, ում ՙՕրիենտալ՚ համահայկական ֆեդերացիայի կողմից շնորհվել է  ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչումը: Գյուղի մարզասեր պատանիների համար գնվել է 1 միլիոն դրամի մարզագույք:
Վերանորոգվել է գյուղապետարանի շենքը, որի համար ծախսվել է 4 միլիոն 486 հազար դրամ գումար: Համայնքի խոցելի խավը՝ անապահով ընտանիքները գտնվում են գյուղապետարանի ուշադրության կենտրոնում: Ամեն տարի համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրվում է ֆինանսական օգնություն` տարեկան 2.5 միլիոն դրամի չափով:
Հատուկ ուշադրության են արժանանում կրթության ոլորտն ու միջնակարգ դպրոցները: Դպրոցներին հաշվետու ժամանակաշրջանում հատկացվել է 2 միլիոն 250 հազար դրամ: Ուսանողներից շատերին նյութական խրախուսում է տրվել, իսկ անապահով ընտանիքների երեխաներին՝ ուսման վարձի վճարման օժանդակություն:
Չորս տարիների գյուղապետարանի աշխատանքները եղել են թափանցիկ եւ հրապարակային: ՙԳեղամա աշխարհ՚, ՙԵրեւակ՚ եւ այլ թերթերով, ինչպես նաեւ տեղական հեռուստատեսությամբ պարբերաբար լուսաբանվել են կատարված աշխատանքները եւ ներկայացվել հանրությանը:
- Վերջին  4  տարիներին դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց,  իհարկե,  բավարար  չէ։ Մենք  ձգտում  ենք  անել  այնքան, որքան  որ   ժողովուրդը  կհամարի  բավարար: Ուզում  ենք,  որ  Սարուխանը  բարեկեցիկ  կյանքով  ապրի, դառնա զարգացող ու ժամանակակից աշխարհից հետ չմնացող համայնք եւ յուրաքանչյուր բնակիչ հպարտ լինի, որ ապրում է այսպիսի համայնքում,- ասում է Սարուխանի գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Վահան Գեւորգյանը:
Սարուխանի գյուղապետի թեկնածու
Վահան  Գեւորգյանի  նախընտրական  ծրագիրը
Հայցելով Սարուխանի ընտրողների վստահության քվեն, գյուղապետի թեկնածու Վահան Գեւորգյանն առաջիկա չորս տարիների ընթացքում պարտավորվում է կյանքի կոչել իր նախընտրական ծրագիրը, որը ներառում է հետեւյալ կենսական խնդիրները
1.Սպիտակասարի աղբյուրներից սնվող 13 կիլոմետր երկարության խմելու ինքնահոս ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ շուրջօրյա ջրամատակարարման ապահովում:
3.Համայնքի խմելու ջրատարի 35 կիլոմետր ներքին ցանցի եւ օրվա կարգավորիչ ջրամբարների հիմնանորոգում:
4.Ղռաջներ թաղամասում ոռոգման նպատակով խորքային հորի հորատում:
5.Գավառ քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողների  փոխադրավարձի հատուցում:
6.Ոռոգման ցանցի եւ պոմպակայանի հիմնանորոգում:
7.Գյուղատնտեսական նորագույն տեխնիկայի ձեռքբերում, տոհմաբուծությանն ու սերմնաբուծությանն ուղղված ծրագրերի իրականացում:
Մանր եւ միջին բիզնեսի խրախուսում:
Սարուխանի գյուղապետի թեկնածու Վահան  Գեւորգյանի նախընտրական շտաբ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More