ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 4 июня 2013 г.

"ՄԱՐՏՈՒՆԻ" ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՌՈԳՄԱՆ ՇՐՋԱՆԻՆ


<<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունը  սպասարկում է Մարտունու տարածաշրջանի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Գեղհովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ձորագյուղ, Ծովասար եւ Երանոս համայնքներին: <<Մարտունի>> ՋՕԸ-ն համայնքների սպասարկումն իրականացնում է 12 պոմպակայաններով  եւ 6  ոռոգման ինքնահոս ջրանցքներով, շահագործում է նաեւ համայնքային սեփականություն հանդիսացող ներհամայնքային 3-րդ կարգի ջրանցքների ցանցը:

<<Մարտունի>> ՋՕԸ շահառուների թիվն այս տարի հասել է 8200-ի: Ընկերության կողմից ոռոգվող հողատարածքների չափը կազմում է 1690 հեկտար, որը նախորդ տարվա ոռոգելի հողատարածքներից ավել է 50 հա-ով:
<<Մարտունի>> ՋՕԸ տնօրեն Թաթուլ Կարապետյանը նշեց նաեւ, որ վարձավճարների գանձումն 2012թ.կատարվել է 85 տոկոսով: Նշվեց նաև, որ <<Մարտունի>> ջրօգտագործողների ընկերությունում 1խմ ջրի ինքնարժեքը կազմում է 35- 45 դրամ ,որի միայն 11 դրամն է հարկման ենթակա, իսկ մնացած 24-34 դրամը փոխհատուցում է  պետությունը՝ թեթեւացնելով ֆերմերների ֆինանսական բեռը:
Անդրադառնալով համակարգի բարելավման եւ զարգացման ծրագրերին, ընկերության տնօրենը  նշեց, որ  ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որտեղ առկա  ենթակառուցվածքների վերականգնման, նորերի կառուցման, ինստիտուցիոնալ բարեփոխման, նոր համակարգերի ներդրման համար պետությունը լուրջ ֆինանսական միջոցներ է ներգրավել, այդ թվում եւ պետական բյուջե, միջազգային  բազմաթիվ ծրագրեր:
<<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի  շրջանակներում  2010-2012 թվականներին կառուցվել եւ արդիականացվել են  Մարտունու և Զոլաքարի  ջրհան կայանները, Գեղհովիտի ներքին  ցանցը: 2012-2013թթ.ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի միջոցով իրականացվում է մոտ 20կմ  3-րդ կարգի ջրանցքների   հիմնանորոգման աշխատանքներ  Աստղաձոր, Վաղաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Վերին Գետաշեն  համայնքներում,որը  կավարտվի մինչեւ ոռոգման շրջանի սկիզբըՆախկինում նույն ծրագրով նմանատիպ աշխատանք կատարվել էր նաև Երանոս, Ծովասար եւ Վ. Գետաշեն համայնքներում 10 կմ ընդհանուր երկարությամբՍեւանա լճի  մակարդակի բարձրացմամբ պայմանավորված Երանոսի, Աստղաձորի եւ Վաղաշենի պոմպակայանները  լճից  հետ քաշման  աշխատանքներն իրականացնելու  նպատակով ՀՀ պետբյուջեից պարբերաբար միջոցներ են ներդրվում:
Վերակառուցման  առաջիկա  ծրագրերում ընդգրկված են ընկերության ամբողջ ենթակառուցվածքները, նախատեսվում են  երկու ջրամբարների կառուցում, ճշտվում են մեխանիկական ջրամատակարարումից ինքնահոս եղանակի անցնելու հնարավորությունները:
Անդրադառնալով առաջիկա  ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքներին Թաթուլ Կարապետյանը նշեց, որ չնայած  միջոցների սղությանը, կկատարվի  ջրանցքների եւ խողովակաշարերի  վթարային հատվածների  նորոգման, ամրացման եւ մաքրման աշխատանքներ: Եվ համակարգը ոռոգման շրջանին լիարժեք պատրաստ կլինի:
Նա  մատնանշեց  բաժանորդների հետ սերտ համագործակցության  անհրաժեշտությունը՝ սկսած ջրի տրամադրումից մինչեւ   վարձերի գանձում, մինչեւ համակարգերի պահպանություն ու նոր   ծրագրերի, մտահաղացումների իրականացում:

Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More